Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Թրամփը բլեֆ է անում, Էրդողանը՝ սխալներ

Թրամփը բլեֆ է անում, Էրդողանը՝ սխալներ
09.04.2017 | 17:44

Անկարայի նախաձեռնությամբ կայացել է Թուրքիաի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագիտությունը նուրբ գործ է, հատկապես ֆորս մաժորի պարագայում գործողությունների մակարդակում: Վաշինգտոնը գրոհել է Սիրիայի զինված ուժերը Հոմս նահանգում: Ռուսական կողմը, և ոչ միայն, դա գնահատում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ: Սիրիական ուղղությամբ ձևավորվել է Ռուսաստան- Թուրքիա-Իրան մարտավարական ալյանս, որ, ի դեպ, Անկարային վերադարձրեց Մերձավոր Արևելքում լուրջ խաղացողի կարգավիճակը: Այդ իրավիճակում տրամաբանական էր Թուրքիայից ակնկալել հրապարակային հայտարարություններից և կոնկրետ իրավիճակի գնահատականներից առաջ Մոսկվայի ու Թեհրանի հետ քաղաքական խորհրդակցություն անցկացնել: Արտաքին քաղաքականության մեջ գործընկերությունը առանց վստահության միշտ հանգեցնում է միության առանց հեռանկարների:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Իսկ հետո իր հարցազրույցներից մեկում հայտարարեց. «Եթե հարգարժան Պուտինը մինչև այսօր, չնայած երեք օր է անցել, չի կարողանում հասկանալ՝ այդ գրոհի հետևում Ասադն է, թե ոչ, դա մեզ տխրեցնում է»: Էրդողանը հայտարարեց, որ «դրական իրադարձություն է համարում ԱՄՆ հարվածը Սիրիայի ավիաբազային», նա ցանկանում է, որ դա լինի լիարժեք գործողության սկիզբ: Եվ հավելեց. «Կարևոր է, որ միայն բառեր չլինեն, եթե իրոք հետևեն գործողություններ, մենք այդ ուղղությամբ ամեն ինչ կանենք, որ կախված է մեզնից»: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ նշեց, որ Անկարան «աջակցում է ԱՄՆ-ի հրթիռային հարվածը սիրիական Հոմսի ավիաբազային», իսկ «Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պետք է արագ հեռացնել իշխանությունից», կոչ անելով ստեղծել «անցումային կառավարություն»: Անկարան փաստացի հեռացավ Աստանայի պայմանավորվածություններից, ձևավորեց իր էքսկլյուզիվ օրակարգը, որ պետք է արտացոլվեր Չավուշօղլուի ու Լավրովի հեռախոսազրույցում: Սակայն խոսակցության մասին ՌԴ ԱԳ կայքում տեղեկատվության մեջ այլ շեշտադրումներ են. «Սերգեյ Լավրովն ընդգծեց ագրեսիայի այդօրինակ գործողության անընդունելիությունը, որ կարող է միայն ավելի բարդացնել առանց այդ էլ լարված իրավիճակը և խարխլել Ռուսաստանի ու Թուրքիայի ձեռնարկած ջանքերը Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ընդգծվեց Խան Շեյխունում ողբերգական իրադարձությունների բոլոր հանգամանքների օբյեկտիվ, անկողմնակալ ուսումնասիրության կարևորությունը, ահաբեկչական կազմակերպությունների կողմից անցյալում քիմիական զենքի կիրառման դեպքերը: Երկուստեք նշվեց միջսիրիական բանակցային գործընթացի անայլընտրանքայնությունը, իբրև Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության հասնելու միակ ճանապարհ»:

Նշանակո՞ւմ է սա, որ Թուրքիան, սիրիական բազայի ԱՄՆ հրթիռակոծումից հետո երկու քայլ առաջ անելով, հիմա մտածում է՝ քանի հետքայլ է ստիպված անել: ԱՄՆ-ը հրաժարվում է մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը Սիրիայում ԱՄՆ-ի կազմակերպվող ռազմական գործողության մասին: «Սա կոնկրետ միջադեպի արձագանք է, և ես չեմ կարծում, որ կարելի է խոսել Սիրիայում անհապաղ վարչակարգ փոխելու Թրամփի ցանկության մասին,- հայտարարեց «Ամերիկայի ձայնին» Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի ավագ փորձագետ Դևիդ Շենկերը: -Եթե դա նպատակ լիներ, մենք հրթիռակոծումներ կտեսնեինք ոչ թե ավիաբազաների, այլ՝ էլիտայի նստավայրերի ու պալատների վրա»: Վաշինգտոնը հիմա փորձում է, համենայն դեպս տեղեկատվական տարածքում, ամեն ինչ հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը «Սիրիայում ռազմական ուժի ցուցադրությամբ փորձում է վերականգնել իր նկատմամբ վստահությունը Մերձավոր Արևելքում», որ «նախազգուշական կրակոցը» Սիրիայի վրա իրականում հասցեագրված է ԿԺԴՀ-ին ու Իրանին: Նրանք պետք է հասկանան, «որ իրենց սպառնում է նույնպիսի վճռական ռազմական գործողություն, եթե փորձեն օգտագործել կամ նույնիսկ սկսեն նախապատրաստվել զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմանը»: Եվ ոչ մի նշան չկա, որ Սպիտակ տունը փոխել է իր վերաբերմունքը քրդերի պրոբլեմի նկատմամբ, մինչդեռ Թուրքիան ձգտում էր Ռուսաստանի ու Իրանի հետ դաշինքով ԱՄՆ-ի հակակշիռ կառուցել այդ ուղղությամբ:


Մերձավորարևելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Սիրիայի հարցով թուրք փորձագետ Օյթուն Օրհանը կարծում է, որ «Անկարան մի ժամանակ, Ռուսաստանի ու Իրանի ներգրավմամբ, նոր ճակատի ձևավորման ծրագրեր էր կազմում քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի ներկա քաղաքականության դեմ»: Ահա ինչու են Թրամփի գործողությունները շատ կարևոր, «չնայած, որ եթե նրա վարչակազմը կենտրոնանալու է ԻՊ-ի դեմ պայքարի վրա և դրանով կարծես թե ամրապնդելու է Թուրքիայի դիրքերը, սիրիական քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի դրական տրամադրվածությունը միևնույն ժամանակ կստիպի Թուրքիային պատասխան գործողություններ ձեռնարկել»: Իսկ թուրք փոխծովակալ Սոներ Պոլատը նկատում է. «Պատահական չէ, որ մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահն ընդունեց «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի հեղինակ Կոնդոլիզա Ռայսին, երևի այդ հանդիպմանը նա համոզել է Թրամփին շարունակել աջակցությունը սիրիական ընդդիմությանն ու քրդերին: Իհարկե, այդ նախագծի և երեկվա ռմբակոծությունների հետևանքը կարող է դառնալ Սիրիայում Քրդստանի ստեղծումը, ժամանակն է, որ Թուրքիան դա գիտակցի: ԱՄՆ-ը, ըստ էության, անտարբեր է՝ որքան երեխաներ են այնտեղ զոհվել, նրան հաղթանակ է պետք տարածաշրջանում, իսկ մրցանակը կդառնա տարածաշրջանում նոր սատելիտը՝ Քրդստանը»: Մինչև որոշակի պահ թուրքական դիվանագիտության գործողություններն այդ ուղղությամբ ճկում էին, Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը աջակցելու պատրաստակամության հայտարարությունը հանգեցնում է ոչ միայն Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների բարդացման, այլև սկզբունքորեն կարող է փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Այս փուլում Դոնալդ Թրամփը տարբեր ներքին պատճառներով Սիրիայի առնչությամբ «Բլեֆ» գործողություն է իրականացնում, նրա հրթիռակոծումը կարող է լինել մեկանգամյա ակցիա: Մինչդեռ Էրդողանը հերթական լուրջ սխալն է գործում, ինքն իրեն ընտրության առաջ դնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ու Իրանի միջև: Wall Street Journal-ը գրում էր. «Վաշինգտոնը վաղուց է համարում, որ Թուրքիայի դիրքորոշումը խոշորագույն խոչընդոտներից մեկն է Սիրիայում շարունակվող կոնֆլիկտի քաղաքական կարգավորման, ԻՊ-ի դեմ արդյունավետ ռազմական գործողություններ ձեռնարկելու ճանապարհին»: Խոսելով ջիհադիստների դեմ պայքարում ԱՄՆ գործընկերների մասին, ԱՄՆ փորձագետներն ավելի հաճախ հիշատակում են ոչ թե Թուրքիային, այլ սիրիացի քրդերի ջոկատներին, որ արդյունավետ մարտական գործողություններ են վարում: Գուցե Վաշինգտոնում համարում են, որ կուտակվող ներքաղաքական ու աշխարհաքաղաքական սուր պրոբլեմները Թուրքիայի նախագահին ավելի ընկալունակ կդարձնեն: Կամ էլ նպատակը Ռուսաստանի ու Իրանի ալյանսից Թուրքիային դուրս բերելով աշխարհաքաղաքական հանգուցալուծումը մոտեցնելն է Մերձավոր Արևելքի ապագա կառուցվածքում: ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մասին կխոսենք ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Մոսկվա այցից հետո, որ դեռ չի չեղարկվել:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. ԱՄԷ-ի Al Arabiya պարբերականում Ալի Առ Ռազը առավել տպավորիչ տարբերակ է առաջադրում: Նա համարում է, որ Խան Շեյխունում ոչ մի քիմիական գրոհ չի եղել, ինչպես չի եղել Գուտայում: Նա, ով հերքում է այս հայտարարությունը, մասնակցում է ԻՊ-ի ու «Ալ Քաիդայի» ահաբեկիչներին աջակցությանը: Քիմիական գրոհ չի եղել, և մեր բոլոր արցունքները, զայրույթը, այն ամենը, ինչ մենք գրում ենք, հանցագործություն է, որ մենք գործում ենք, որ ձախողենք Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման գործընթացը, որի դեպքում Բաշար Ասադին կմնա իշխանությունը՝ հնարավորություն տալով հալածել բոլոր նրանց, ովքեր ազատություն էին ուզում սիրիացի քաղաքացիների համար: Որևէ ապացույց չի ստացվել, միայն Photoshop-ով մշակված լուսանկարներ: Մերկ երեխաներ, տղամարդիկ ու կանայք, գետնին պառկած ոչ այն պատճառով, որ զարին են շնչել, ԱՄՆ հետախուզության փրկարարներ, «սպիտակ սաղավարտավորներ», որ Օսկար չեն ստացել, և սիրիական վարչակարգից դժգոհ քննադատների խումբ, որ միջազգային անվտանգության կողմնակից են:
Սա գրոհ չէ, այլ սարքովի պատերազմ, որի նպատակը համաշխարհային հանրությանը մոբիլիզացնելն է: «Աշխարհի տիրակալին» ձանձրացրել են սիրիացիների ձայնը լսելու կոչերը: Ականջներն արդեն չեն լսում, նա տագնապել է աշխարհի ամենամեծ գերեզմանոցին նայելու կոչերից, որ աշխատում է 24 ժամ առանց դադարի և նա ամեն ինչի վրա աչք է փակում: Երկար տատանումներից հետո նա որոշեց խառնվել, գործելով ճակատի գծի որոշակի հատվածներում, չդիմելով վարչակարգի զսպմանը և անվտանգության համակարգի ստեղծմանը, չդիպչելով սիրիացիների խոցելի տեղերին, բայց դիպչելով աշխարհում ահաբեկչական գործողությունների անմեղ զոհերին:
Բոլոր դեպքերում՝ ինչ կանի Թրամփը, ինչով կպատասխանի Պուտինը, Էրդողանը երկուսի առաջ էլ բացահայտ ասում է, որ ինքն ամենաանհուսալի գործընկերն է: Առաջին հայացքից թվում է, որ Էրդողանը պաշտպանում է Թուրքիայի շահերը, իրականում բազմակողմ հարվածի տակ է դնում իր պետությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ